ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Եվրատեսիլի» կազմակերպիչներն արգելել են բելառուսական երգի կատարումը մրցույթում

«Եվրատեսիլի» կազմակերպիչներն արգելել են բելառուսական երգի կատարումը մրցույթում

Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է Բելառուսի ներկայացուցչի «Ես կսովորեցնեմ քեզ» երգը թույլ չտալ կատարել մրցույթում այն տեսքով, ինչպիսին կա այժմ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Միության կայքում, մասնավորապես, նշված է. ՛՛Մենք նամակով դիմել ենք Բելհեռուստառադիոընկերությանը, որը պատասխանատու է «Եվրատեսիլ»-wum Բելառուսի մասնակցության համար, հայտնել, որ այժմյան տեսքով երգը չի կարող ներկայացվել մրցույթում՛՛:

Ըստ մրցույթի կազմակերպիչների՝ բելառուսական կատարողի երգի վերլուծությունը ցույց է տվել, որ այն ՛՛կասկածի տակ է դնում մրցույթի ոչ քաղաքական բնույթը՛՛։

Միությունն առաջարկել է ուղարկել ստեղծագործության փոփոխված տարբերակը կամ ընտրել նոր երգ՝ մրցույթի կանոններին համապատասխան, այլապես այս տարի Բելառուսը կարող է որակազրկվել։

Նշենք, որ ՛՛Եվրատեսիլ՛՛ մրցույթը կայանալու է մայիսի 22-ին Ռոտերդամում։

  • Կիսվել: