հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն միացել են

Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն միացել են

66-ամյա կատակերգուհի Ելենա Ստեպանենկոն կմիանա իր նախկին ամուսնու՝ 74-ամյա հումորիստ Եվգենի Պետրոսյանի հետ։ Ճիշտ է՝ դա տեղի կունենա ընդամենը մեկ երեկո. արտիստները կմիավորվեն «Ռոսիա 1» հեռուստաալիքի հումորային համերգին մասնակցելու համար

Նշենք, որ համերգը նվիրված է Կանանց միջազգային օրվան:

 
«Ելենա Ստեպանենկոն հրավիրում է» հաղորդման «Գարնան հեգնանքը» նոր շարքի հեռարձակումը տեղի կունենա մարտի 6-ին: Իսկ արդեն մարտի 8-ին էկրան կբարձրանա «Պետրոսյանը եւ 2020-ի կանայք» տոնական շոուն, որին, ըստ նկարագրության, կմասնակցի նաեւ Ստեպանենկոն:
 
Հաղորդման հեղինակներն ասել են«Կհնչեն տղամարդկանց համար խորհուրդներ այն մասին, թե ինչպես շնորհավորել իրենց կանանց, իսկ կանանց՝ ինչպես ավելի լավ կառավարել տղամարդուն»:

  • Կիսվել: