ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ես չեմ խնդրել հայուհի լինել,իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան

«Ես չեմ խնդրել հայուհի լինել,իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն օրերս նշել է հոբելյանը. հայուհին 40 տարեկան է դարձել։ Instagram-յան էջի Stories բաժնում ռեփեր Քանյե Ուեսթի կինը ցույց է տվել ծաղկեփնջերի եւ նվերների մի մասը, որոնք ստացել է ընկերներից։

Հեռուստաաստղին բլուզ են նվիրել․ որի վրա գրված է. «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է»։

«Եվ դա ճիշտ է»,- գրության արձագանքել է Քիմը։

Հայաստանի համար այս բարդ օրերին Քիմն աջակցում է հայրենիքին։ Նա 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի։

  • Կիսվել: