շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էնրիկե Իգլեսիասը հայտնել է նորածնի անունը, որի տակդիրները հաճույքով փոխում է (լուսանկարներ)

Էնրիկե Իգլեսիասը հայտնել է նորածնի անունը, որի տակդիրները հաճույքով փոխում է (լուսանկարներ)

Երգիչ Էնրիկե Իգլեսիասը և ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովան իրենց դստերը Մերի են անվանակոչել: Այս մասին 44-ամյա երգիչը հայտնել է People ամսագրի հետ զրույցում։

Նրանց դուստրը լույս աշխարհ է եկել 2020 թվականի հունվարի 30-ին։

Էնրիկեն ասել է, որ իր զույգ երեխաները մեծ սիրով են ընդունել կրտսեր քրոջը, որին կրճատ Մաշա են ասում։

Երգիչն ասել է. «Նրանց տարիքային տարբերությունը երկու տարի է... Մտածում էի՝ ինչպես կարձագանքեն։ Մենք նաև երկու շուն ունենք, այնպես որ իմ տանը քաոս է տիրում» ։

Իգլեսիասը նաև պատմել է, որ համերգային շրջագայության է մեկնում Ռիկի Մարտինի հետ, որի հետ իրենց զրուցում են երեխաների մասին: Ի դեպ՝ Մարտինը չորս երեխան ունի:

Երգիչները խոսել են երեխաների հետ միասին շրջագայելու մասին, և մարտինն ասել է, որ նրանց հետ շատ դժվար է, սակայն, միևնույն ժամանակ, նաև հաճելի է:

Էնրիկեն համաձայնվել է, որ դժվար է, և պատմել է, որ երեխայի ծնվելուց հետո ինքը չի հասցնում քնել. «Չեմ քնում, բայց հիանալի ժամանակ եմ անցկացնում։ Այս ամենն աշխարհում ոչ մի բանի հետ չէի փոխի»:

Նա նաև նշել է, որ երեխայի տակդիրները հաճույքով փոխում է և անգամ վարպետ է այդ հարցում:

  • Կիսվել: