ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էլթոն Ջոնի «Your Song» երգի բառերով ձեռագիրը վաճառվել է 240 հազար դոլարով

Էլթոն Ջոնի «Your Song» երգի բառերով ձեռագիրը վաճառվել է 240 հազար դոլարով

Էլթոն Ջոնի «Your Song» երգի բառերով առաջին ձեռագիրը վաճառվել է 240 հազար դոլարով, տեղեկացնում է «Daily Mail»-ը:

Տեքստը գրել է երգի հեղինակը՝ Բեռնի Թոփինը, որի հետ Էլթոն Ջոնին կապում է տասնամյակների սերտ համագործակցությունը:

Վաճառողը Թոփինի նախկին կինն է՝ Մաքսին Ֆիբելմանը:

Էլթոն Ջոնը, հիշեցրել է, որ 1970-ին իրենից ընդամենը մի քանի րոպե պահանջվեց կոմպոզիցիան և երաժշտությունը ստեղծելու համար, որի արդյունքում բրիտանական չարթերում այն գրավեց յոթերորդ տեղը:

  • Կիսվել: