երեքշաբթի, մայիս 24
24 / 5 / 2022
COVID-19-ի պատճառով հետաձգված «Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Լաս-Վեգասում

COVID-19-ի պատճառով հետաձգված «Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Լաս-Վեգասում

ԱՄՆ-ի Ձայնագրման արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի «Գրեմմի»-ի 64-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Լաս-Վեգասում, MGM Grand Garden Arena-ի հարթակում: Այդ մասին հաղորդվում Է մրցանակի կայքում:

Արարողությունը պլանավորված Էր եղել անցկացնել հունվարի 31-ին, բայց այն հետաձգվել Է կորոնավիրուսով հիվանդացության աճի պատճառով:

«Մենք ուրախ ենք «Գրեմմի»-ին բերել Լաս-Վեգաս եւ համաշխարհային մակարդակի շոու կազմակերպել: Այն պահից, երբ մենք հայտարարեցինք շոուի ամսաթիվը տեղափոխելու մասին, մեզ հեղեղել Էին աջակցության եւ համերաշխության մասին անկեղծ հաղորդագրություններով, որոնք ստացվել Էին արտիստների ընկերակցությունից: Մենք շոյված ենք նրանց մեծահոգությունից եւ շնորհակալ ենք «Գրեմմի» մրցանակի եւ Ակադեմիայի ներկայացուցչության անսասան հավատարմությունից»,-հայտարարել Է Ձայնագրման արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի գլխավոր տնօրեն Հարվի Մեյսոնը:

Անցալ տարի «Գրեմմի»-ն նույնպես հետաձգվել Էր հունվարի 31-ից մարտի 14-ը: Բացի այդ, որոշվել Էր անցկացման վայրը Staples Center-ից, որն այժմ կրում Է Crypto.com Arena անվանումը, տեղափոխել տարածքով ավելի մեծ Los Angeles Convention Center:

«Գրեմմի-2022» մրցանակի անվանակարգերը հայտարարվել Էին նոյեմբերի 23-ին: Կատարող Ջոն Բատիստն ամենաշատ՝ 11 անվանակարգերն Է ստացել: Նրան հաջորդում են Doja Cat-ը, H.E.R.-ը եւ Ջասթին Բիբերը, որոնք ստացել են ութական անվանակարգեր: Այս տարի «Գրեմմի»-ի մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ անվանակարգվել են տասական կատարողներ այսպես կոչված «Մեծ քառյակի» յուրաքանչյուր կատեգորիայում՝ տարվա ալբոմ, սկավառակ եւ երգ, ինչպես նաեւ լավագույն նոր կատարող, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: