հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Չինաստանում ռեստորանի տերը հաճախորդների մոտ կախվածություն առաջացնելու նպատակով ուտեստներում ափիոն է ավելացրել

Չինաստանում ռեստորանի տերը հաճախորդների մոտ կախվածություն առաջացնելու նպատակով ուտեստներում ափիոն է ավելացրել

Չինաստանի Գուանսի նահանգում գործող ռեստորաններից մեկի տերը հաճախորդների մոտ կախվածություն առաջացնելու նպատակով ուտեստների մեջ գաղտնի ափիոն է ավելացրել:

Գործարարի վտանգավոր խարդախության մասին հայտնի է դարձել պատահաբար։ Հաճախորդներից մեկը ոստիկանության պահանջով օրգանիզմում մորֆինի պարունակության անալիզ է հանձնել և ի զարմանս իրեն, դրական պատասխան է ստացել: Տղամարդը ոստիկանությանը համոզել է, որ թմրանյութ չի օգտագործում, ինչպես նաև ասել է, որ միայն մի ափսե լապշա է կերել ռեստորանում:

Լսելով սա՝ ոստիկանները որոշել են այցելել ռեստորան և ստուգում անցկացնել: Խուզարկության արդյունքում նրանք ափիոնով լի տուփ են հայտնաբերել:

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

  • Կիսվել: