երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չեխիայի ներկայացուցիչը` «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթի հաղթող

Չեխիայի ներկայացուցիչը` «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթի հաղթող

Մումբայում ընտրվել է «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթի հաղթողը, տեղեկացնում է CNN-ը:

Նշվում է, որ հաղթողի թագը բաժին հասավ չեխ 24-ամյա Քրիստինա Պիսկովային։ Հաղթանակի ճանապարհին նա հաղթեց 114 այլ մասնակիցների։

Քրիստինան ուսանող է, կամավոր և միջազգային գործակալության մոդել: Սովորում է միանգամից երկու մասնագիտություն՝ իրավաբանություն և բիզնեսի կառավարում։

Բացի այդ, 24 տարեկանում աղջիկը հիմնել է իր անվան հիմնադրամը, Տանզանիայում բացել է անգլիական դպրոց անապահով ընտանիքների երեխաների համար, որտեղ նա նաև կամավոր է աշխատել։

  • Կիսվել: