հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բրուխունովան որդուն թողել է Պետրոսյանի ու դայակի մոտ և մեկնել Սանկտ Պետերբուրգ

Բրուխունովան որդուն թողել է Պետրոսյանի ու դայակի մոտ և մեկնել Սանկտ Պետերբուրգ

75-ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինն ամանորյա տոներին լքել է ընտանիքը։ Բրուխունովան մոր հետ մեկնել է Մոսկվայից՝ փոքրիկ որդուն վստահելով աստղային հայրիկին եւ դայակին։

Տատյանան իր արարքը բացատրել է նրանով, որ ցանկացել է արձակուրդն անցկացնել կանանց ընկերակցությամբ եւ փոխել մթնոլորտը։ Նշենք, որ նա գնացել է Սանկտ Պետերբուրգ։

Բրուխանովան, մասնավորապես, ասել է. ՛՛Մորս հետ որոշել ենք մի քանի օրով մեկնել Պետերբուրգ։ Ես նույնիսկ մի քիչ ուրախ եմ, որ թատրոններն ու թանգարանները փակ են։ Այլապես արագ պլան կկազմեի, որով ստիպված էի վազել՝ նորն ու չբացահայտվածը ներծծելով աչքերս «փչացնել»։ Ոչ մի ծրագիր չունենք։ Ոչ մի՛՛:

Նա նաև իր հետևորդներին հավաստիացրել է, թե որդու հետ ամեն ինչ կարգին է, եւ անհանգստանալու պատճառ չկա. ՛՛Անմիջապես պատասխանեմ հատկապես հետաքրքրասեր մայրերի/տատիկների եւ բոլոր նրանց հարցերին, ովքեր անհանգստանում են ուրիշների երեխաների համար։ Վահանը հոր եւ դայակի հետ տանն է։ Տղայի մոտ ամեն ինչ կարգին է՛՛:

  • Կիսվել: