ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Բիլ Գեյթսի դուստրը նշանվել է եգիպտացի մարզիկի հետ

Բիլ Գեյթսի դուստրը նշանվել է եգիպտացի մարզիկի հետ

Բիլ Գեյթսի դուստրերից մեկը` Ջենիֆերը, նշանվել է եգիպտացի մարզիկ Նայել Նասարի հետ, տեղեկսցնում է Page Six-ը:

23-ամյա Ջենիֆեր Կատարին Գեյթսը նշանադրության մասին հայտնել է իր ինստագրամյան էջում՝ տեղադրելով լուսանկարներ իր ընտրյալի հետ:

 

Ջենիֆեր Գեյթսը Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի դուստրն է: Աղջկա հայրն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 110 միլիարդ դոլար ունեցվածքով:

Գեյթսի դստեր փեսացու 28-ամյա Նայել Նասարը հայտնի եգիպտացի մարզիկ է, որը զբաղվում է ձիասպորտով: Հայտնի է, որ նա մեծացել է Քուվեյթում և կրթություն ստացել Ստենֆորդի համալսարանում:

  • Կիսվել: