ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այսօր Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հարսանիքն է

Այսօր Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հարսանիքն է

Երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն այսօր ամուսնանում են: Զույգը միասին է արդեն մի քանի տարի, սակայն նրանք գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները մինչև վերջերս: Ամեն բան փոխվեց Միհրան Ծառուկյանի երևանյան մենահամերգի օրը, երբ երգիչը բեմում ամուսնաության առաջարկություն արեց Արփիին՝ անակնկալի բերելով սիրելիին:

Զույգը որոշել է չհապաղել, նշանադրությունից 1 ամիս չանցած նրանք ամուսնանում են: Tert.am.Life-ին հայտնի է դարձել, որ զույգի կազմակերպած արարողությանը ներկա են միայն ամենամատերիմ մարդիկ:

Ի դեպ, այս տարի ամուսնանալու որոշում Միհրանը վաղուց ուներ: Դեռ նախորդ տարեվերջին՝ Tert.am.Life-in տված հարցազարույցում երգիչն ասել էր. «2019–ին, կարծում եմ, անձնական կյանքումս փոփոխություն կլինի»:

Չնայած մի քանի տարի միասին լինելուն՝ սիրելիի առաջարկն անակնկալի էր բերել Արփիին: «Եթե անկեղծ, ինձ թվում է՝ այս ամենն ինձ հետ չի կատարվում: Ինձ մի քանի անգամ կսմթեցին, որպեսզի հասկանամ, որ այս ամենն ինձ հետ է կատարվում, բացարձակ չէի սպասում: Ինձ  համար շատ տարօրինակ էր, որ մի քանի ժամ շուտ պետք է ծնունդս շնորհավորեին, որովհետև ասում են՝ նախապես չեն շնորհավորում, հետո արդեն տեսա մատանին...»,- առաջարկությունը ստանալուց անմիջապես հետո ասել էր դերասանուհին, ով իրեն շնորհավորելու եկած շատ մարդկանց առաջ զուսպ էր, բայց երբ առանձնացավ բոլորից, նկատելիորեն հուզվել էր:



 
 

  • Կիսվել: