ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2020
«Ավելի հուզիչ ծննդյան օր չեմ ունեցել». Սոֆի Դևոյանը` 71-ամյակին կորոնավիրուսով վարակված լինելու և իրեն մատուցված անակնկալի մասին (լուսանկարներ)

«Ավելի հուզիչ ծննդյան օր չեմ ունեցել». Սոֆի Դևոյանը` 71-ամյակին կորոնավիրուսով վարակված լինելու և իրեն մատուցված անակնկալի մասին (լուսանկարներ)

ՀՀ Ժողովրդական արտիստ Սոֆի Դևոյանն այսօր նշում է 71-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, որ ծննդյան տարեդարձն առանց հյուրերի կնշի, քանի որ վարակված է կորոնավիրուսով և արդեն 20 օր է՝ ինքնամեկուսացման մեջ է:

«Ընտանիքիս մյուս անդամները չեն վարակվել, միայն ես եմ վարակվել տան աշխատողից: Բարեբախտաբար, ինձ արդեն լավ եմ զգում, բայց դեռ մի քանի օր էլ կմնամ տանը: 20 օր իմ սենյակում եմ անցկացրել, տան անդամների հետ չեմ շփվել, որպեսզի նրանց էլ չվարակեմ, բայց վտանգավոր շրջանն անցել է, երկու օր է՝ սենյակային ինքնամեկուսացումից դուրս եմ եկել: Երանի այն օրը, երբ կասեն`կարող ենք հանել դիմակները ու հանգիստ ապրել»,-ասաց պարուհին:

Չնայած ստեղծված իրավիճակին`նրա հիմնած Հոգու և պարի թատրոնի ուսուցիչներն ու աշակերտներն անակնկալ են մատուցել հոբելյարին՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:

 

  • Կիսվել: