հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
2020-ին 71 մլրդ դրամ ենք հատկացրել՝ տարբեր սոցխմբերի աշխատավարձերի բարձրացման համար. Փաշինյան

2020-ին 71 մլրդ դրամ ենք հատկացրել՝ տարբեր սոցխմբերի աշխատավարձերի բարձրացման համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ դատական համակարգում աշխատավարձերը ստեղծում են իրավիճակ, որ մարդիկ հեռանում են, ստեղծում են փաստաբանական գրասենյակ եւ մի քանի անգամ ավելի շատ են վաստակում: Այս մասին նա նշեց այսօր՝ Կառավարության հարցուպատասխանի ժամանակ:

Վարչապետն ասաց. «Բայց եթե հիմա պետական կառավարման համակարգի պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին խոսենք, դա շատ մեծ աղմուկ կբարձրացնի, այսօր էլ այդ աղմուկը կա»:

Նա նաև ներկայացրեց համապատասխան վիճակագրություն. «Ես վիճակագրությունն եմ հանել. 2020 թ. ընթացքում զինվորականների, ուսուցիչների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձների, բժիշկների, անտառապահների եւ սոցիալական այլ խմբերի աշխատավարձերը բարձրացնելու լրացուցիչ մենք 71 մլրդ դրամ ենք հատկացրել 2020 թվականի ընթացքում: Իսկ պետական ծառայողների աշխատավարձի բարձրացման համար նախատեսել ենք 1 մլրդ դրամ»:

  • Կիսվել: