շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 139 մլրդ դոլար են կորցրել

Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 139 մլրդ դոլար են կորցրել

ԱՄՆ-ում և այլ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված խուճապի հետևանքով առևտրի ցուցանիշների զգալի անկում է եղել, ինչի պատճառով աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր գումարային կարողությունը փետրվարի 24-ին կրճատվել է մոտավորապես 139 մլրդ դոլարով, տեղեկացնում է Bloomberg-ը:

Սա 2016 թ. հոկտեմբերին դիտարկումների սկզբից ի վեր ֆինանսական կորստի ամենախոշորն դեպքն է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում ընդգրկված ֆիզիկական անձանց համար:

Նշվում է, որ ամենաշատը գումարային կորուստ են կրել LVMH-ի (Louis Vuitton Moet Hennessy) գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն և Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ յուրաքանչյուրը 4,8-ական միլիարդ դոլար:

Բեզոսը, չնայած դրան, նախկինի պես մնում է աշխարհի ամենահարուստ մարդը, իսկ Առնոն զբաղեցնում է երրորդ տեղը։

Հաղորդվում է նաև, որ իսպանական Zara առևտրային ցանցի սեփականատեր Ամանսիո Օրտեգայի կարողությունը կրճատվել է 4 մլրդ դոլարով, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը զրկվել է 3,48 մլրդ դոլարից, իսկ Google-ի հիմնադիրներից Լարի Փեյջը կորցրել է 2,7 մլրդ դոլար:աց

  • Կիսվել: