հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արքայազն Չարլզը կշարունակի ֆինանսապես օգնել Հարրիին և Մարքլին

Արքայազն Չարլզը կշարունակի ֆինանսապես օգնել Հարրիին և Մարքլին

Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին հրաժարվել են բրիտանացի հարկատուների կողմից ֆինանսավորումից. զույգը որոշել է ինքնուրույն ապահովել իրենց:

Ընդ որում, Մեգանը եւ Հարրին հզոր ֆինանսական աջակցություն ունեն արքայազն Չարլզի կողմից, որն այսուհետ եւս գումար կհատկացնի որդու ընտանիքին: Բայց անձնական միջոցներից։

Արքայազն Չարլզը եկամուտ ունի Քորնուոլ կոմսությունից, որից նա ամեն տարի համալրում է Ուիլյամի եւ Հարրիի հաշիվները: Կրտսեր որդին հորից ստանում է 5 միլիոն ֆունտ ստերլինգ։

Պարզվել է, որ այդ գումարը կազմում է Սասեքսի դքսուհու եւ դքսուհու ընդհանուր բյուջեի 95 տոկոսը։ Մնացած հինգ տոկոսը նախկինում նրանք ստանում էին սուվերեն դրամաշնորհից, բայց թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո այդ միջոցներն անհասանելի դարձան նրանց համար:

Եղիսաբեթ II-ը պաշտպանել է իր թոռան որոշումը։ Նա առանձին շնորհակալություն է հայտնել Մեգան Մարքլին, որին հաջողվել է արագ դառնալ թագավորական ընտանիքի մի մասը։

  • Կիսվել: