շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդն առաջին հեռուստաուղերձն է հղել ժողովրդին (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդն առաջին հեռուստաուղերձն է հղել ժողովրդին (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը հարգանքի տուրք է մատուցել իր մորը՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդին, որը մահացել է սեպտեմբերի 8-ին։

Ժողովրդին ուղղված իր առաջին հեռուստաուղերձում միապետը նշել է, որ մայրն իր համար միշտ եղել է ազգին ծառայելու օրինակ:

՛՛Իր ողջ կյանքի ընթացքում Նորին Մեծություն Թագուհին, իմ սիրելի մայրը, ոգեշնչանք է եղել և օրինակ ծառայել ինձ և իմ ամբողջ ընտանիքի համար: Մենք մեծ պարտք ունենք նրան, ինչպես ցանկացած ընտանիք կարող է ունենալ մորն այն սիրո և ջերմության համար, որը նա տվել է: Նա զոհաբերություններ է արել հանուն պարտքի՛՛,-ասել է Չարլզ Երրորդը:

Նա նաև խոստացել է ծառայել բրիտանացիներին հավատարմությամբ, հարգանքով, սիրով և պահպանել երկրի սահմանադրական սկզբունքները՝ նշելով. ՛՛Ինչպես ինքը՝ թագուհին է արել անմնացորդ նվիրվածությամբ, ես նույնպես հանդիսավոր կերպով խոստանում եմ Աստծո կողմից ինձ հատկացված ժամանակի ընթացքում պահպանել սահմանադրական սկզբունքները, որոնք ընկած են մեր ազգի հիմքում՛՛:

Նշենք նաև, որ թագավորն իր ավագ որդուն՝ Ուիլյամին, շնորհել է Ուելսի արքայազնի տիտղոս։

Ստորև ներկայացնում ենք միապետի ուղերձը.

 

  • Կիսվել: