Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել. Լուսանկարներ
Դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն ավտովթարի մասնակից է դարձել։
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Սանսեթ Բուլվարում՝ տեղական ժամանակով ժամը 16:30-ի սահմաններում։
Ինչպես հայտնում է TMZ-ը, Լոս Անջելեսում դերասանի վարած Yukon ամենագնացը բախվել է Toyota Prius-ին և բարձրացել մեքենայի տանիքին։
Շվարցենեգերը չի տուժել։ Մեքենան վարող կինը տեղափոխվել է հիվանդանոց։

