ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամոթ, վիրավորանք և զրպարտություն. Պետրոսյանը՝ իր կյանքը քննարկող լրագրողների պահվածքի մասին

Ամոթ, վիրավորանք և զրպարտություն. Պետրոսյանը՝ իր կյանքը քննարկող լրագրողների պահվածքի մասին

Հայտնի կատակերգու Եվգենի Պետրոսյանը բացասաբար է արձագանքել իր անձնական կյանքի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությանը: Համապատասխան մեկնաբանությունները վերջինս գրել է Ինսթագրամի իր էջում:

Նա նշել է, որ լրագրողները «ծաղրում են» և «քննարկում իր կյանքը»՝ գիտակցելով իրենց անպատժելիությունը: Պետրոսյանը հավելել է. «Ավելին, նրանք քննարկում են այն, ինչից բացարձակապես տեղյակ չեն, ինչը, իմ կարծիքով, ամոթ է, անպարկեշտ պահվածք, վիրավորանք և զրպարտություն»:

Հիշեցնենք, որ հումորիստ Եվգենի Պետրոսյանը դեկտեմբերի սկզբին ամուսնացել է իր 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ:

74-ամյա արտիստի համար այն դարձել է հինգերորդը: Երեք օր առաջ հումորիստի կինը սպիտակ ծաղկեփնջի լուսանկար էր հրապարակել Ինստագրամում, եւ մեկնաբաններից շատերն այդ ժամանակ ենթադրեցին, որ դրանք հարսանեկան ծաղիկներ են: Հավանաբար, ձմռան առաջին հանգստյան օրերին անցկացված ընտանեկան հանդիսությունը նվիրված է եղել հենց այդ իրադարձությանը:

Բրուխունովան աշխատում էր որպես հումորիստի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի կայքի ադմինիստրատոր: Այնուհետեւ նա զբաղվել Է ցանցում Պետրոսյանի էջով, իսկ ավելի ուշ՝ դարձել նրա օգնականը եւ տնօրենը:

2018 թվականի նոյեմբերին Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնալուծվել էին:

  • Կիսվել: