ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հարսանեկան ամենաթանկ զգեստն արժե 15 մլն դոլար

Հարսանեկան ամենաթանկ զգեստն արժե 15 մլն դոլար

Եգիպտացի դիզայներ Հանի էլ Բեհայրիի ստեղծած հարսանյաց զգեստը, որն արժե 15 մլն դոլար և պատված է բազմահազար ադամանդներով և թանկարժեք քարերով, կապահովի յուրաքանչյուր հարսնացուի գերազանց տեսքը, հաղորդում է Luxurylaunches-ը:

Հանի էլ Բեհայրին, ավանդույթի համաձայն, իր ամենամյա նորաձևության ցուցադրություններն ավարտում է հարսանեկան զգեստների ցուցադրությամբ։

Այսպես՝ նորաձևության 100-րդ ցուցադրության ժամանակ նա ներկայացրել է աշխարհի ամենաթանկ հարսանեկան զգեստը։ Այն գնահատվում է 15 մլն դոլար, իսկ կրելու բախտը վիճակվել է եգիպտացի դերասանուհի Մաի Օմարին։

Նշվում է, որ զգեստն ամբողջովին ավարտին հասցնելու համար պահանջվել է եղել ավելի քան մեկ տարի:

  • Կիսվել: