շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը՝ ըստ Forbes-ի

Ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը՝ ըստ Forbes-ի

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Դվեյն Ջոնսոնը. նա մեկ տարվա ընթացքում վաստակել է ավելի քան 87,5 միլիոն դոլար, տեղեկացնում է «Forbes»- ը:

Նշվում է, որ երկրորդ տեղում Ռայան Ռեյնոլդսն է՝ տարեկան 71,5 միլիոն դոլար եկամտով: 

Իսկ երրորդ տեղը զբաղեցնում է է Մարկ Ուոլբերգը՝ 58 միլիոն դոլար տարեկան եկամտով:

Հաղորդվում է նաև, որ ցուցակը հիմնականում կազմված է հոլիվուդյան աստղերից: Այսպես՝ չորրորդ ու հինգերորդ տեղերում համապատասխանաբար Բեն Աֆլեքն ու Վին Դւզելն են 55 և 54 միլիոն դոլարով:

 

  • Կիսվել: