հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ալեքսանդր Ռևան և իր հայուհի կինը՝ «Տարվա զույգ» մրցանակի դափնեկիրներ

Ալեքսանդր Ռևան և իր հայուհի կինը՝ «Տարվա զույգ» մրցանակի դափնեկիրներ

Մոսկվայում փետրվարի 17-ին կայացել է Օքսանա Ֆյոդորովայի Moda Topical ամսագրի «Տարվա զույգ» ամենամյա մրցանակաբաշխությունը. հաղթող են ճանաչվել ռուս հայտնի շոումեն, երգիչ Ալեքսանդր Ռևան և նրա կինը՝ Անժելիկան:

Այս մասին Ինստագրամի իր էջում հայտնել է Ռևան: Նա, մասնավորապես, գրել է. «Ինչ-որ մեկը վերջերս մրցանակ է ստացել «Մակաբույծի» համար, ինչ-որ մեկն էլ երեկ արժանացել է «Տարվա զույգ» մրցանակին»:

Նշենք, որ տիկինը՝ Անջելիկա Ռևան, հորական կողմից հայկական ծագում ունի հոր կողմից, մորական կողմից՝ ռուսական:

Նա 2018-ի սեպտեմբերին ամուսնու հետ այցելել էր Հայաստան, որտեղ էլ պատմել է իր հայկական արմատների մասին:

  • Կիսվել: