երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«5 վիրահատություն, ոչ մի տարիքում հեշտ չի գամված լինել անկողնուն». Գայանե Ասլամազյան

«5 վիրահատություն, ոչ մի տարիքում հեշտ չի գամված լինել անկողնուն». Գայանե Ասլամազյան

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հյուրը դերասանուհի Գայանե Ասլամազյանն է։ Գայանեի անկեղծ զրույցին հետևել է StarNews-ը: Գայանեն խոսեց իր որդու մասին՝ նշելով, որ տարիների ընթացքւմ իրենց կապն ավելի ուժեղ է դարձել և որ իր կյանքի գլխավոր ուժը որդին է։ Նա նաև անդրադարձավ իր՝ ամուսնալուծված ընտանիքում մեծանալու մասին․

Հաղորդման ընթացքում հայտնի դարձավ, որ Գայանեն ունեցել է լուրջ առողջական խնդիրներ, մոտ մեկ տարի չի կարողացել քայլել։ Դերասանուհին խոսեց այս մասին՝նշելով, որ պատվով է հաղթահարել դժվարությունները։
 

<<Ես պայքարող տեսակ եմ, ամենավատ իրադարձությունների մեջ ես կարող եմ գտնել լավը, տեսնել լավը։ Եթե ինչ որ իրավիճակում, ինչ որ վատի մեջ, ես կարող եմ սերմ դնել, ուրեմն կդնեմ և կփոխեմ այդ իրավիճակը։ Ես այդպիսին եմ մանկուց, չեմ փոխվում։ Դժվար պահեր բոլորի մոտ են լինում, կան մարդիկ, ովքեր իրենց դժվարությունների համար ուրիշներին են մեղադրում։ Կան մարդիկ, ովքեր պայքարում են և չեն հանձնվում։ Ամենաանհավանական առողջական խնդիրները կարող ես հաղթահարել, եթե դու պայքարող տեսակ ես, ունես մոտիվացիա։ Իմ մոտիվացիան իմ ընտանիքն էր, ընտանիքիս անդամները, և իմ անձնական նպատակները։ Իմ դժվարություններն համընկան իմ երկրի դժվար փուլի հետ։ Այդ պահին երկրիս կորուստներն ինձ ավելին էր, քան այն, ինչ տեղի էր ունենում ինձ հետ, իմ խնդիրներն անցան հետին պլան։ Ընկճված էի հոգեբանորեն, ոչ մի տարիքում հեշտ չի գամված լինել անկողնում, հեշտ չի չլինել ինքնուրույն, կախվածության մեջ։ 5 վիրահատություն,դա ֆիզիկապես շատ դժվար ճանապարհ էր, որը մինչ օրս անցնում եմ, սակայն փորձում եմ չհիշել, ես հիշում եմ լավը, հարազատներիս աջակցությունն ու սերը, որը ստացել եմ։ Լուսավոր էր այն ջերմությունը, որը ես անընդհատ ստանում էի, անսպասելի իրավիճակի մեջ ես լինում, մնում է գնահատել այն լավը, որը կա>>։

Գայանեն պատմեց , թե ինչն է եղել առողջական խնդրի պատճառը․

<<Ամանորին ուտեստ էի պատրաստել,տանը մենակ էի, բարձր տեղից ափսե էր պետք և երբ աթոռին կանգնեցի վերցնելու ափսեն, ընկա, և 3 տարի շարունակ պայքարում եմ այդ ամենի պատճառով>>։

Գայանեն հիշեց, որ Covid-ից և իր երկրի խնդիրներից է սկսվել իր աշխարհընկալումը․

<<Ես աշխատում էի այստեղ, հայտարարեցին համավարակ, ես դուրս եկա հեռուստաընկերությունից, ես քշում էի դատարկ, լուսավոր փողոցներով, դա սարսափելի գեղեցկություն էր, անասելի տեսարան էր ու շատ վախենալու էր, քշել քշել ու քշել, դու հայտնվել ես մի իրավիճակում, որը տեսել ես ֆիլմերում։ Այդ շրջանում ես շատ կորուստներ ունեցա, անձնական>>։

  • Կիսվել: