ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոչ Ձեզնից, ոչ Ձեր հորից ես չեմ կաշկանդվում․ դատավորը՝ Աշոտ Փաշինյանին

Ոչ Ձեզնից, ոչ Ձեր հորից ես չեմ կաշկանդվում․ դատավորը՝ Աշոտ Փաշինյանին

Դատարանը կարո՞ղ է պաշտպանության կողմին երաշխավորել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ ազդեցություն չկա գործում, և մեղադրողի նկատմամբ՝ նույնպես։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործը քննող դատական նիստի ժամանակ դատավոր Մանվել Շահվերդյանին հարցրեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Դատավորը պատասխանեց, որ թեեւ պարտավորված չէ պատասխանել, սակայն ինքը բացառապես իրավական դաշտում է գործում եւ չի ճնշվում որևէ մեկի ասածից։

Աշոտ Փաշինյանը արձագանքեց, ասելով, թե պաշտպանական կողմը կաշկանդվածության մասին է խոսում, ինչին դատավորն արձագանքեց․ «Ես պատասխանեցի՝ ոչ Ձեզնից, ոչ Ձեր հորից ես չեմ կաշկանդվում, ես բացառապես իրավական դաշտում եմ գնահատական տալու»։

Կողմերի միջեւ լարվածություն առաջացավ այն ժամանակ, երբ պաշտպանական կողմը կողմը սկսեց որակումներ տալ մեղադրական կողմի տեսակետին, որ Գայանե Մարտիրոսյանը պետք է մնար կալանքի տակ։

Դատավոր Մանվել Շահվերդյանը ընդմիջում հայտարարեց։

«Շոուի եք վերածում ամեն ինչ։ Այս ամեն ինչը ձեզ դո՞ւր է գալիս։ Ձեզ իրավական դաշտը հետաքրքիր չէ, միայն շոու։ Ձեզ ոչ մեկին իրավական թեման հետաքրքիր չէ, գաք ֆեսյբուքում նկարեք։ Հատուկ տակտիկա եք ընտրել, որ դատական նիստերը ոչ թե իրավական դաշտում լինեն, այլ փորձեք ինչ-որ բաներ կպցնել»,- ասաց նա։

  • Կիսվել: