Զմեինի կղզին կրկին Ուկրաինայի վերահսկողության տակ է
Զմեինի կղզին գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ: Այս մասին Ուկրաինայի ՆԳՆ-ի ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն:
Նշենք, որ կղզին նախօրեին գրավվել էր Ռուսաստանի զինված ուժերի կողմից:
Դենիսենկոն հայտնել է. ՛՛Սահմանապահները շարունակում են Սև ծովում հսկել Ուկրաինայի սահմանները՛՛: