կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Զինվորագրվող օտարերկրացիներին քաղաքացիություն կտրամադրվի. Պուտինը նոր հրամանադիր է ստորագրել

Զինվորագրվող օտարերկրացիներին քաղաքացիություն կտրամադրվի. Պուտինը նոր հրամանադիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայության անցնելու պայմանագիր կնքած օտարերկրյա քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին, տեղեկացնում է Ինտերֆաքս-ը։

Նշվում է, որ բացի օրենքով նախատեսված այլ դեպքերից, ՌԴ քաղաքացիություն ստանալու համար դիմում կարող են ներկայացնել օտարերկրյա քաղաքացիները, որոնք ՛՛հատուկ ռազմական գործողության անցկացման ժամանակաշրջանում պայմանագիր են կնքել Ռուսաստանի զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայություն անցնելու վերաբերյալ կամ հատուկ ռազմական գործողության անցկացման ժամանակաշրջանում զինվորական ծառայություն են անցել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում՛՛:

Քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք «հատուկ ռազմական գործողության ընթացքում» Ռուսաստանի զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայությունից ազատվել են տարիքի, առողջական վիճակի և մոբիլիզացիայի ժամանակաշրջանի ավարտի կամ ռազմական դրության չեղարկման պատճառով։

 

  • Կիսվել: