կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ժողովուրդների եղբայրությունը եղել և մնում է Ռուսաստանի գլխավոր հենարանն ու առավելությունը. Պուտին

Ժողովուրդների եղբայրությունը եղել և մնում է Ռուսաստանի գլխավոր հենարանն ու առավելությունը. Պուտին

Ժողովուրդների եղբայրությունը եղել և մնում է Ռուսաստանի գլխավոր հենարանն ու առավելությունը։ Այս մասին Համաշխարհային երիտասարդական փառատոնի բացման արարողության ժամանակ իր տեսաուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում են ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր բազմազգ երկիրը կազմված է հարյուրավոր լեզուներից, ավանդույթներից, և ժողովուրդների եղբայրությունը միշտ եղել և մնում է նրա հիմնական հենարանը, առավելությունը, ուժը»:

Ըստ ՌԴ նախագահի՝ եղբայրությունն էր, որ փրկեց ռուսական պետությունը «պատմության բոլոր շրջադարձերում»։

«Եղբայրությունը մեզ օգնեց նվաճել գիտության, արվեստի և կրթության նոր բարձունքներ, ինչպես նաև հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում և ջախջախել նացիզմը»,-նշել է Վլադիմիր Պուտինը:

  • Կիսվել: