երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ժամը 10:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88 780 անձ

Ժամը 10:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88 780 անձ

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88 780 անձ: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Հակարիի կամուրջը ժամը 10:00-ի դրությամբ հատել է 18756 տրանսպոտային միջոց:

«Թվային դինամիկայից երևում է, որ որոշակի ինտենսիվության պակաս է զգացվում։ Ժամը 06։00-ի դրությամբ այդ թիվը 84 հազար 770 էր, իսկ 08։00-ի դրությամբ` 86 հազար 560»,– ասաց Բաղդասարյանը։

Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված ավտոբուսները, որոնք երեկ երեկոյան մեկնել էին Ստեփանակերտ, այնտեղից Գորիս են տեղափոխել շուրջ 2000 բռնի տեղահանված անձի։
ՀՀ վարչապետի խոսնակն ասաց, որ այդ ավտոբուսները կրկին մեկնելու են Ստեփանակերտ, և դրանք տեղափոխում կապահովեն մինչև Հայաստան գալու ցանկություն հայտնած վերջին մարդը։
Բաղդասարյանը շեշտեց, որ այս պահի դրությամբ Գորիսի և Վայքի կենտրոններում արդեն 63 հազար 483 անձ է հաշվառվել։

  • Կիսվել: