Ժամանակն է վերջ դնել անիմաստ սպանություններին. Թրամփը շնորհավորել է Զելենսկիին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:
Նա իր ուղերձում, մասնավորապես, ասվել է. ՛՛Ուկրաինայի ժողովուրդն ունի անսասան ոգի, և ձեր երկրի քաջությունը շատերի համար ոգեշնչման աղբյուր է։ Այս կարևոր օրը իմացեք, որ Միացյալ Նահանգները հարգում է ձեր պայքարը, մեծարում է ձեր զոհաբերությունը և հավատում է ձեր ապագային որպես անկախ ազգ՛՛
Թրամփը հավելել է. ՛՛Ժամանակն է վերջ դնել անիմաստ սպանություններին: ԱՄՆ-ն աջակցում է բանակցային եղանակով կարգավորմանը, որը կբերի երկարատև, կայուն խաղաղություն, կդադարեցնի արյունահեղությունը և կապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը՛՛:



