ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զգույշ եղեք, Գերմանիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ․ Անգելա Մերկերը՝ Էրդողանին

Զգույշ եղեք, Գերմանիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ․ Անգելա Մերկերը՝ Էրդողանին

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի վերամիավորման օրվանն ընդառաջ «ZDF» հեռուսաընկերությանը տված հարցազրույցում հիշատակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Մերկելը հայտարարել է, որ պաշտոնավարման ընթացքում ինքն է եղել Գերմանիայում մշտապես բնակվողների վարչապետը, ինչպես նաև հավելել է, որ այդ հարցի շուրջ շատ հաճախ է խոսել Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նախկին կանցլերը նշել  է, որ բանակցությունների ընթացքում օրակարգային հարցերի թվում է եղել, թե ով է պատասխանատու Գերմաիայում բնակվող երկրորդ և երրորդ սերնդի թուրքական ծագում ունեցողների համար: Նա հիշեցրել է այդ առիթով Էրդողանին ասած իր խոսքը․ «Զգույշ եղեք, իրենց վարչապետը ես եմ»։

Մերկելը նաև մատնանշել է, որ Գերմանիայում բնակվող թուրքերը կազմում են երկրի մի մասը և վերջին տարիներին Գերմաիայում մշտական բնակություն հաստատածների  թիվն աճել է և այդ մարդկանց  հասարակության մեջ ինտեգրելու խնդիրը շարունակվում է։ 

  • Կիսվել: