Զգուշացնում ենք արևմտյան երկրներին՝ զերծ մնալ ներռուսական իրավիճակի հնարավոր օգտագործման մասին ցանկացած ակնարկից. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
՛՛Մեր երկրում տեղի ունեցած զինված ապստամբության փորձը կտրուկ մերժում է առաջացնում ռուսական հասարակության մեջ, որը վճռականորեն աջակցում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինին: Այս մասին դավադիրների արկածախնդիր ձգտումները, ըստ էության, ուղղված են նրան, որպեսզի ապակայունացնեն իրավիճակը Ռուսաստանում, քանդեն մեր միասնությունը, խաթարեն Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված միջազգային անվտանգության հուսալի ապահովմանը։ Այսպիսով, ապստամբությունը ձեռնտու է Ռուսաստանի արտաքին թշնամիներին։
Զգուշացնում ենք արևմտյան երկրներին՝ զերծ մնալ իրենց ռուսատյաց նպատակներին հասնելու համար ներռուսական իրավիճակի հնարավոր օգտագործման մասին ցանկացած ակնարկից։ Նման փորձերն անհեռանկարային են և արձագանք չեն գտնի ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ արտերկրում ողջախոհ քաղաքական ուժերի շրջանում։ Համոզված ենք, որ մոտ ապագայում իրավիճակը կգտնի իր լուծումը, որն արժանի կլինի ռուս ժողովրդի և ռուսական պետության դարավոր իմաստությանը։
Հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներն ու խնդիրները կկատարվեն:
Մեր երկիրը շարունակելու է իր անվտանգության ապահովման, իր արժեքների պաշտպանության, միջազգային ասպարեզում հեղինակության ամրապնդման, արդար բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման ինքնիշխան ուղեգիծը:
Բարձր ենք գնահատում մեր դաշնակիցների և օտարերկրյա գործընկերների կողմից այդ սկզբունքային դիրքորոշման ըմբռնումը, որն արդեն իսկ լիովին զգում ենք՛՛,-ասված է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությանն տարածած հայտարարության մեջ: