հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Զելենսկու կինն ու Մասկը հայտնվել են Time-ի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում

Զելենսկու կինն ու Մասկը հայտնվել են Time-ի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում

Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան, գլխավորել է 2023 թվականի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որը հրապարակել է ամերիկյան Time ամսագիրը՝ «Առաջնորդներ» անվանակարգում։

Վարկանիշում ներառված են նաև «The Wall Street Journal»-ի թղթակից Էվան Գերշկովիչը, ով կալանավորվել է Ռուսաստանում լրտեսության համար, և Ռուսաստանում ազատազրկման դատապարտված ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրայները, որին փոխանակել էին ռուս գործարար Վիկտոր Բուտի հետ։

2023-ի ամենաազդեցիկ առաջնորդների թվում Time-ը ներառել է նաև ԱՄՆ, Բրազիլիայի և Կոլումբիայի նախագահներ Ջո Բայդենին, Լուիս Ինասիո Լուլու դա Սիլվային և Գուստավո Պետրոյին, Ճապոնիայի և Ավստրալիայի վարչապետներ Ֆումիո Կիսիդային և Էնթոնի Ալբանեզեին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։

  • Կիսվել: