կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զելենսկու հայտարարությունը, թե «Մինսկ-3» չի լինելու, հաստատում է, որ Կիևը չի ցանկանում բանակցել. Պեսկով

Զելենսկու հայտարարությունը, թե «Մինսկ-3» չի լինելու, հաստատում է, որ Կիևը չի ցանկանում բանակցել. Պեսկով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը, թե «Մինսկ-3» չի լինելու, միանգամայն հաստատում է այն թեզը, որ Կիևը չի ցանկանում բանակցել՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Ուկրաինայի իշխանությունները օրենսդրական մակարդակով արգելել են դա։

Ավելի վաղ G20-ի գագաթնաժողովում իր տեսաուղերձում Զելենսկին ասել էր, որ Կիևը մտադիր չէ ստորագրել որևէ շրջանակային փաստաթուղթ, որը նախատեսում է զինադադար Ուկրաինայում:

«Չի լինի «Մինսկ-3», որը Ռուսաստանը կխախտի դրա կնքումից անմիջապես հետո»,- ասել է Զելենսկին։

  • Կիսվել: