հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զելենսկու՝ Անկարա այցի ժամանակ Թուրքիայի հետ նոր ռազմական համաձայնագիր կստորագրվի

Զելենսկու՝ Անկարա այցի ժամանակ Թուրքիայի հետ նոր ռազմական համաձայնագիր կստորագրվի

Ուկրաինան եւ Թուրքիան մտադիր են նոր ռազմական համաձայնագիր ստորագրել նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Անկարա կատարած այցի ժամանակ, գրում է pravda.com.ua-ն:

Համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել կառավարության նիստում:

"Հանրապետությունում հոկտեմբերի 15-17 - ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի նախագահի այցի շրջանակներում ծրագրվում է ստորագրել նախարարների կաբինետի եւ Թուրքիայի կառավարության միջեւ շրջանակային ռազմական համաձայնագրի նախագիծը", - ասել է պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը:

Ուկրաինայից համաձայնագիրը լիազորված է ստորագրել պաշտպանության նախարարը։

"Ակտի նախագծի ընդունումը իրավական հիմքեր կստեղծի նշված ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման համար 21 ուղղություններով", - հայտնել է Տարանը:

Փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ կողմերը պայմանավորվել էին ռազմական օգնության եւ Ան-178-ի մատակարարման մասին:

  • Կիսվել: