չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Զելենսկին ժամանել է Տալլին

Զելենսկին ժամանել է Տալլին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 11-ին այցով ժամանել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին։

 Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնը։

Տալլին է ժամանել նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Մեծ պատիվ է ողջունել լավ ընկերներ և դաշնակիցներ Վլադիմիր Զելենսկիին և Դմիտրի Կուլեբային Տալլինում: Մենք ուժեղ ազդանշան և հավաստիացում ենք տալիս Ուկրաինային, որ Էստոնիան ամուր կանգնած է իրենց կողքին, և մենք միասին կհաղթենք այս պատերազմում»,- ասել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնը։ 

  • Կիսվել: