շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախապես չազդարարված այցով ժամանել է Սաուդյան Արաբիա, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ Էր-Ռիյադում բանակցություններ է անցկացնելու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին-Սալմանի հետ։

Բացի այդ՝ Զելենսկին հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ պատրաստվում է քննարկել Կիևի ներկայացրած ՛՛Խաղաղության բանաձևը՛՛, ինչպես նաև այն դերակատարությունը, որ կարող են խաղալ թագավորության իշխանությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցում։

 

  • Կիսվել: