շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Զելենսկին ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել

Զելենսկին ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ Տոկաևի հետ, հայտնել են Զելենսկիի գրասենյակից, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Զելենսկին շնորհակալություն է հայտնել երկրին ցուցաբերվող մարդասիրական օգնության համար, տեղեկացրել ուկրաինական խաղաղության բանաձևի իրագործման վերաբերյալ անվտանգության խորհրդականների աշխատանքի արդյունքների և խաղաղության համաշխարհային գագաթնաժողովից առաջ նախապատրաստական միջոցառումների մասին։

՛՛Ես պարոն Տոկաևին տեղեկացրել եմ, որ այսօր Կիևում տեղի է ունենում բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձի միջազգային կոալիցիայի հանդիպումը։ Վերջում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման և քաղաքական երկխոսության հարցերը՛՛,-նշել է Ուկրաինայի նախագահը:

 

  • Կիսվել: