հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Զելենսկին ու Սունակը ռազմական պայմանագիր են ստորագրել

Զելենսկին ու Սունակը ռազմական պայմանագիր են ստորագրել

Կիևում ուրբաթ օրը Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել, հայտնում են ԶԼՄ-ները: 

Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և կարճատև այցով Կիև ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։

Բրիտանական կառավարության ղեկավարի խոսքով՝ առաջիկայում Լոնդոնը Ուկրաինային շուրջ երկուսուկես միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական օժանդակություն կցուցաբերի։

«Մեր տրամադրած օգնությունն իր մեջ ներառում է ՀՕՊ համակարգեր, հակատանկային սպառազինություն, հեռահար հրթիռներ և հրետանային արկեր։ Բացի այդ, 200 միլիոն ֆունտ է հատկացվելու հազարավոր անօդաչու թռչող սարքերի արտադրության համար»,-ասել է Սունակը։

 

  • Կիսվել: