երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Զելենսկին ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Զելենսկին ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում:

Զելենսկին նշել է, որ իրենք քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու երկկողմ համագործակցությունը։

՛՛Կիևը և Բաքուն հեռանկարային նախագծեր ունեն էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում: Հանձնարարել ենք թիմերին ակտիվացնել դրանց իրականացման աշխատանքները՛՛,-գրել է Ուկրաինայի նախագահը:

  • Կիսվել: