Զելենսկին ստորագրել է ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի դիմումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
Քարտուղարը, մասնավորապես, նշել է. ՛՛Պատմական փաստաթուղթ: Եվրամիությանն անդամակցության դիմում, որը ստորագրել է Ուկրաինայի նախագահը 28.02.22-ին՛՛: