չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Զելենսկին Ստոլտենբերգի հետ քննարկել է ռազմաճակատում տիրող իրավիճակը

Զելենսկին Ստոլտենբերգի հետ քննարկել է ռազմաճակատում տիրող իրավիճակը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

Այս մասին ուկրաինական պետության ղեկավարը գրել է «X» սոցիալական ցանցի իր էջում։

«Ես գլխավոր քարտուղարին տեղեկացրել եմ վերջերս իրականացված ռուսական ավիահարվածների մասին և ընդգծել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հետագա ամրապնդման կարևորությունը: Մենք խոսեցինք նաև Ուկրաինայի պաշտպանության այլ կարիքների մասին»,- գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ քննարկվել է նաև Միացյալ Թագավորության և Ուկրաինայի միջև վերջերս ստորագրված անվտանգության համաձայնագրի կարևորությունը։

  • Կիսվել: