շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զելենսկին սպասում է Գերմանիայի կանցլեր Շոլցի այցին՝ քննարկելու զենքի մատակարարումների հարցը

Զելենսկին սպասում է Գերմանիայի կանցլեր Շոլցի այցին՝ քննարկելու զենքի մատակարարումների հարցը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ Վոլոդիմիր Զելենսկին սպասում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի այցին Կիև՝ քննարկելու գործնական հարցեր, այդ թվում՝ զենքի մատակարարումը՝ գրում է ТАСС-ը։

Ավելի վաղ Զելենսկին հրաժարվել էր Կիևում ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին: Ենթադրվում է, որ պատճառը Ռուսաստանի նկատմամբ նրա քաղաքականությունն է:

Գերմանիայի Ազատ դեմոկրատական ​​կուսակցության (FDP, լիբերալներ) փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիցկին այդ մերժման ֆոնին դեմ է արտահայտվել Գերմանիայի կանցլեր Շոլցի այցին Ուկրաինա: Նրա կարծիքով՝ նախագահ Զելենսկուն Գերմանիայի նախագահի հարցով վատ խորհուրդ են տվել, և այդ մերժումով նա չափն անցել է:

  • Կիսվել: