չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Զելենսկին սպառնում է Հունգարիային և ճնշում գործադրում նրա վրա. Օրբան

Զելենսկին սպառնում է Հունգարիային և ճնշում գործադրում նրա վրա. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է Հունգարիայի վրա ճնշում գործադրելու համար:

Օրբանը, մասնավորապես, նշել է. «Հունգարիան ի սկզբանե հանդես էր գալիս խաղաղության օգտին։ Եվ, այնուամենայնիվ, այսօր՝ տարելիցի օրը, Զելենսկին սպառնում է Հունգարիային և ճնշում գործադրում նրա վրա, քանի որ մենք հրաժարվում ենք պատերազմի մեջ ներքաշվել, հրաժարվում ենք գումար ուղարկել Ուկրաինային և չենք ցանկանում հրաժարվել առկա ռուսական էներգակիրներից»:

Հիշեցնենք, որ իր հերթին Զելենսկին պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցին նվիրված իր ուղերձում հայտարարել էր, որ Օրբանը կդառնա Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի դաշնակիցը, եթե հավանություն չտա ԵՄ կողմից 90 միլիարդ եվրոյի ռազմական օգնության տրամադրմանը Կիևին:

Հավելենք նաև, որ ավելի վաղ Հունգարիան արգելափակել էր հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթը և Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը: Պատճառը Կիևի կողմից «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման դադարեցումն է։

  • Կիսվել: