երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ «հուսալի աջակցության համար»

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ «հուսալի աջակցության համար»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զեկենսկին իր տելեգրամյան ալիքում գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով Թուրքիային ՛՛հուսալի աջակցության համար՛՛:

՛՛Ես շնորհակալ եմ Թուրքիային հուսալի աջակցության համար։ Մենք շահագրգռված ենք թուրքական պաշտպանական ընկերությունների հետ երկկողմ համագործակցության և համատեղ արտադրության ամրապնդմամբ։

Մեզ անհրաժեշտ է Թուրքիայի օգնությունը՝ ազատ արձակելու մեր ռազմագերիներին, այդ թվում՝ Ղրիմի թաթարներին, որոնք գտնվում են ռուսական գերության մեջ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: