շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Զելենսկին պաշտոնանկ արված Զալուժնիին Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհել

Զելենսկին պաշտոնանկ արված Զալուժնիին Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վալերի Զալուժնիին Զինված ուժերի գլխավոր հրամանատարին պաշտոնանկ անելուց հետո նրան Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհել, հայտնում են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից:

՛՛Զալուժնին այդ բարձր պարգևին է արժանացել «երկրի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում ակնառու ձեռքբերումների համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ նախկին բարձրաստիճան զինվորականը պարգևատրվել է նաև Ոսկե աստղի շքանշանով։

Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհվել նաև պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովին։

 

  • Կիսվել: