չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Զելենսկին պարզապես պետք է լռեր․ Թրամփ

Զելենսկին պարզապես պետք է լռեր․ Թրամփ

Զելենսկին պարզապես պետք է լռեր։ Այս մասին The Atlantic-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Օվալաձև աշխատասենյակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ունեցած վիճաբանության մասին։

Թրամփը, մասնավորապես, ասել է. «Նա պարզապես պետք է լռեր, գիտե՞ք։ Նա իր ուզածին հասավ։ Բայց փոխանակ ասելու «լավ», երբ հայտարարություն արեցի, ասացի. «Դե ինչ, մենք աշխատում ենք այս խնդիրը լուծելու ուղղությամբ։ Փորձում ենք օգնել»։ Նա ասաց. «Ո՛չ, ո՛չ, մեզ էլ է անվտանգություն պետք»։ Ես ասացի. «Անվտանգությո՞ւն»։ Դուք դա տեսաք այստեղ, երբ նա նստած էր այդ աթոռին, երբ պարզապես չէր կարողանում դա հասկանալ»։

ԱՄՆ նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ ասելով, որ ԱՄՆ-ն կարող էր Ուկրաինայի կողմը գրավել։

«Պարտադիր չէ Զելենսկու կողմից, սակայն Ուկրաինայի կողմից՝ այո»,-նշել է նա:

  • Կիսվել: