Զելենսկին պարգևատրել է Բայդենին (տեսանյութ)
Չորեքշաբթի Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շքանշան է հանձնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, գրում է Daily Mail-ը:
Զելենսկին ասել է, որ շքանշանը ստացել է ուկրաինացի զինվորականից, որին նա հանդիպել է երեքշաբթի արևելյան ճակատի Բախմուտ քաղաքում, և որը ցանկանում էր, որ այն ստանա ԱՄՆ-ի նախագահը:
«Նա ասաց՝ տվե՛ք այն շատ խիզախ նախագահին», - շքանշանի հանձնման ժամանակա պատմել է Զելենսկին:
Ուկրաինացի զինվորը նաև նամակ է գրել Բայդենին՝ շնորհակալություն հայտնելով պատերազմում Ամերիկայի օգնության համար։
Բայդենն իր հերթին ասել է, որ «Զինվորական արժանիքների համար» շքանշանին «արժանի չէ, բայց շատ գնահատված է զգում»:


