երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ զինադադար կնքելու մասին։ Այս մասին նա ասել է Agence France-Presse-ին տված հարցազրույցում։

Ըստ Զելենսկիի՝ Կիևը «չի հավատում» օլիմպիական զինադադարի գաղափարին և կարծում է, որ «այն կարող է ձեռնտու լինել հակառակորդին»։

«Ո՞վ է երաշխավորում, որ Ռուսաստանը չի օգտվի դրանից՝ մեր տարածք զորքեր մտցնելու համար»,-ասել է նա:

Նշենք, որ ավելի վաղ Զելենսկին Մակրոնի նախաձեռնությունն անվանել էր «մեռած պատմություն»։

Օլիմպիական զինադադարի մասին Ֆրանսիայի նախագահի՝ Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ զինված հակամարտությունների դադարեցման մասին գաղափարը քննարկել են Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը Ռուսաստանի ղեկավարի՝ ՉԺՀ կատարած այցի ժամանակ։

Ավելի ուշ ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Մակրոնի առաջարկը՝ Պուտինը նշել է, որ օլիմպիական շարժման գաղափարները ճիշտ են, սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն  ինքը խախտում է դրանք՝ թույլ չտալով Ռուսաստանին մասնակցել խաղերին:

  • Կիսվել: