ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զելենսկին Լոնդոնում բանակցություններ կվարի Սունակի հետ

Զելենսկին Լոնդոնում բանակցություններ կվարի Սունակի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Լոնդոնում բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Այդ մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է իր Telegram ալիքում։

«Այսօր Լոնդոն: Մեծ Բրիտանիան առաջատարն է, երբ խոսքը վերաբերում է մեր հնարավորությունների ընդլայնմանը ցամաքում և երկնքում: Այսօր այդ համագործակցությունը կշարունակվի: Կհանդիպեմ իմ ընկեր Ռիշիի հետ», - գրել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ տեղի կունենան «առարկայական առանձնազրույց և բանակցություններ պատվիրակությունների կազմով»։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն իրTelegram ալիքում հայտնել է, որ մայիսի 15-ին կարևոր հանդիպումներ տեղի կունենան Լոնդոնում, որտեղ կքննարկվի Ուկրաինայի պաշտպանության ամրապնդման հարցը:

Մայիսի 14-ին Զելենսկին գտնվում էր Փարիզում, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մինչ այդ նա այցելել էր Գերմանիա՝ քննարկելով Կիևին ռազմական օգնության ավելացման հարցը։ Ուկրաինայի նախագահը նաև այցով եղել է Հռոմում և Վատիկանում՝ հանդիպելով Իտալիայի ղեկավարության և Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:-

  • Կիսվել: