շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զելենսկին Ինդոնեզիայի նախագահի միջոցով ուղերձ է փոխանցել Պուտինին

Զելենսկին Ինդոնեզիայի նախագահի միջոցով ուղերձ է փոխանցել Պուտինին

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի ուղերձը։ Այս մասին այսօր Կրեմլում բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Վիդոդոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

՛՛Ես նախագահ Զելենսկիի ուղերձը փոխանցել եմ նախագահ Պուտինին՛՛,-մասնավորապես նշել է նա և հավելել, որ ՛՛պատրաստակամ է երկխոսություն հաստատել երկու առաջնորդների միջև՛՛։

Ինդոնեզիայի նախագահի խոսքով՝ ՛՛իրավիճակը դեռ շատ բարդ է, սակայն անհրաժեշտ է շարժվել դեպի խաղաղ կարգավորում և սկսել երկխոսություն՛՛։

 

  • Կիսվել: