շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զելենսկին հրապարակել է Ռուսաստանի զոհերի թիվը՝ հայտարարելով, որ «աշխարհում բոլորի համար պարզ է՝ Ուկրաինան հաղթելու է»

Զելենսկին հրապարակել է Ռուսաստանի զոհերի թիվը՝ հայտարարելով, որ «աշխարհում բոլորի համար պարզ է՝ Ուկրաինան հաղթելու է»

Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմի ընթացքում կորցրել է առնվազն 35 000 մարդ, և այդ կորուստները կարող են ավելի մեծ լինել։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հուլիսի 3-ի արդյունքներով տեսաուղերձում: ԻՆչպես գրում է gordonua.com-ը, տեսանյութը հրապարակվել է նախագահի աշխատակազմի յութուբյան ալիքում։

«Նրանք կորցրել են ավելի քան 35 000 սպանված զինվոր, և սա դեռ պահպանողական գնահատական է: Եվ ինչի՞ համար է այս ամենը… խելագար քարոզիչների համար, որպեսզի իրենց եթերում ինչ-որ տեղ փլատակների վրա ցուցադրեն ռուսական կամ խորհրդային դրոշը», – ասել է նա:

«Աշխարհում բոլորի համար և, վստահ եմ, բուն Ռուսաստանում բոլոր խելացի մարդկանց համար պարզ է, որ Ուկրաինան հաղթելու է: Դա միայն ժամանակակից զենքի հարց է, որը մենք պետք է ստանանք և անպայման կստանանք», – բացատրել է Զելենսկին:

Նա նշել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ կապված՝ ռուսական տնտեսությունը «վերջին 50 տարվա ամենամեծ ճգնաժամի մեջ է»։

«Աշխարհը հրաժարվում է Ռուսաստանի հետ կապերից: «Փլուզում», «թերություն» և «աղքատություն» բառերն այն են, ինչը բնութագրելու է ռուսական կյանքը, քանի դեռ այս պետությունը ցանկանում է լինել ահաբեկչական պետություն», – ասել է Զելենսկին:

  • Կիսվել: